կարևոր
1563 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-30 14:07

Առափի գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Առափի գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առափի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: