Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում փլուզվել է երկհարկանի շենք, որտեղ գտնվում էր «Ցզյույսյան» հյուրանոց-ռեստորանը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն ։
Հաղորդվում է 17 զոհի եւ 28 վիրավորի մասին։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:40-ին): Ներկայում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որին մասնակցում է ավելի քան 700 մարդ: Փլուզման պատճառը դեռ հայտնի չէ։