ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բրուքլին եւ Բրոնքս շրջաններում ուրբաթ եւ շաբաթ օրերին հրազենի կիրառմամբ մի քանի հանցագործություններ են տեղի ունեցել, զոհվել է երեք տղամարդ, մեկը հոսպիտալացվել է, հաղորդում է РИА Новости-ին։
«Հրաձգությունը տեղի է ունեցել Բրուքլինում եւ Բրոնքսում։ Ուրբաթ երեկոյան 27-ամյա տղամարդը մահացել է գլխին ստացած հրազենային վնասվածքից, շաբաթ առավոտյան 4.00-ին երկու տղամարդու վրա կրակել են։
Բացի այդ, Բրուքլինում հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ ժամը 16: 40-ին հրազենային վիրավորում է ստացել նաև 26-ամյա մի տղամարդ, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: