կարևոր
2085 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-29 21:47

Սյունիքի մարզում 36-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

Սյունիքի մարզում 36-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

Այսօր՝ օգոստոսի 29-ին ժամը 12:30-ի սահմաններում Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների Փրկարար-ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։