կարևոր
1052 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 20:26

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» եւ «Բյութի ստուդիո» սրահի գործունեությունը

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» եւ «Բյութի ստուդիո» սրահի գործունեությունը

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները: