կարևոր
1627 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 20:02

Ոստիկանները փորձել են տուգանել Փաստաբանների պալատի նախագահին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով՝ որ ոստիկաններն արձանագրություն են կազմել իր նկատմամբ: Նա ըդնգծել է, որ չէր անդրադառնա այս միջադեպին, եթե ոստիկանները տիրապետեին վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի ընթացակարգային կանոններին, որոնց պարտավոր էին տիրապետել:

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ արձանագրության համապատասխան հատվածում, որտեղ նախատեսված է իր իրավունքները բացատրելու մասին ոստիկանների գործողության նկարագրությունը, վերջիններս գաղափար չեն ունեցել:

«Եվ վերջում ոտիկաններից մեկը հպվեց իր դիմակին եւ երբ պարզեցինք, որ նա խախտում է թույլ տվել, մյուս ոստիկանը հավաստիացրեց, որ արձանագրություն կկազմեն (այդ պահին վերջացել էին արձանագրության բլանկները)»,- գրել է Զոհրաբյանը:

Գործընթացը նա մտահոգիչ է համարում, քանի որ մեծ թվով քաղաքացիներ տուգանվում են ու չեն կարողանում իրենց պաշտպանել: Իսկ ոստիկանն էլ պետք է իմանա ընթացակարգային օրենսդրությունը եւ յուրաքանչյուր անգամ արձանագրություն կազմելիս պետք է հաշվի առնի գործի բոլոր հանգամանքները եւ ինքը չխախտի այն, ինչի համար տուգանում է մարդկանց: