կարևոր
975 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 19:12

Բեռլինում բազմամարդ ցույց է տեղի ունեցել․ բողոքել են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արգելքների դեմ

Բեռլինում բազմամարդ ցույց է տեղի ունեցել․ բողոքել են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արգելքների դեմ

Օգոստոսի 29-ին հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույց է տեղի ունեցել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Նախնական տեղեկություններով՝ ցույցին մոտ 18 հազար մարդ է մասնակցել: Բողոքել են կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանված արգելքների դեմ:

Ոստիկանության պահանջով մի քանի ժամ տեւելուց հետո ցույցը դադարեցվել է, քանի որ ցուցարարների զգալի մասն առանց դիմակ էր ու չէր պահում ֆիզիկական հեռավորություն: