23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալսարանի մարտական դրոշի ներքո առաջին կուրսի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անթերի կատարել ծառայողական պարտականությունները ու սովորել բարձր առաջադիմությամբ:
Համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը շնորհավորել է կուրսանտներին ավիացիոն համալսարան ընդունվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ուսումնառություն և համոզմունք հայտնել, որ նրանք կդառնան բանիմաց, գրագետ ու պատվով իրենց խնդիրը կատարող սպաներ: