կարևոր
1310 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-29 15:55

Սեպտեմբերի 1-ին Բեյրութ կուղեւորվի ՀՅԴ Հայաստանի կազմակերպության նախաձեռնած աջակցության օդանավը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

3 օր տեւած բազմաչարչար աշխատանքներից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի եւ «Երկիր» հիմնդրամի նախաձեռնած «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը հասավ իր ավարտին:

Արդեն սեպտեմբերի 1-ին սնունդով լի մեկ ինքնաթիռ կմեկնի Լիբանան: Լիբանան է մեկնելու նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ երկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանը:

Թե ինչպես է 1000 արկղ պատրաստվել 3 օրում մանրամասնել ենք մեր տեսանյութում: