կարևոր
1160 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 15:17

Փորձագետները ԵՏՀ կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի անհրաժեշտություն են տեսնում

Փորձագետները ԵՏՀ կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի անհրաժեշտություն են տեսնում

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի առկայության անհրաժեշտություն են տեսնում: Ասուլիսի ընթացքում այս մասին ասաց փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

«Մենք կարևոր ենք համարում, որ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն մարմինները քննարկեն և մի որոշում ընդունեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոն ստեղծելու: Կենտրոնն անդամ երկրներում տարեկան առնվազն երկու անգամ կանցկացներ հասարակական կարծիքի ուսումնասիրություն՝ պարզելու համար այն ֆոնը, մթնոլորտը, որի մեջ ընթանում է եվրասիական տնտեսական ինտեգրումը»,- ասաց Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանը նշեց, որ այդ տրամադրությունների ուսումնասիրությունը կարող է մեծապես օգտակար լինել քաղաքական որոշումներ ընդունելու հարցում: