կարևոր
1303 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 15:04

Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Փաշինյանին

Արցախի նախագահը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն հանրապետության շրջաններ: