կարևոր
1360 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-29 12:47

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահական ընտրությունները համարում է կայացած: Իսկ ահա Եվրամիությունը, որը չի ընդունում ընտրությունների արդյունքները, կոչ է արել Ռուսաստանին չմիջամտել Բելառուսի ներքին գործերին:

Կառույցին հատկապես մտահոգել է Պուտինի օրերս արած հայտարարությունը, թե Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ է ձեւավորվել, որը կօգտագործվի Բելառուսում, եթե իրավիճակն այնտեղ դուրս գա վերահսկողությունից:

Բեռլինում հավաքված Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նաեւ համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ 20 բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ արդեն 21-րդ օրն է՝ Բելառուսում հետընտրական ցույցերը ու բողոքի ակցիաներ են անցկացվում: