23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
«Հրապարակ»-ը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Կոտայքի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի դատախազ, մեկ այլ հրամանով դատախազության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, ում, ասում են, Արթուր Դավթյանը բարձր է գնահատում, նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ:
Պետրոսյանը հայտնի է նրանով, որ ինչպես նախկին իշխանության ժամանակ, այնպես էլ այժմ աղմկահարույց քաղաքական քրեական գործերում է ներգրավված՝ այժմ դատարանում պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը։ Կշարունակի՞ այդ մեղադրանքը պաշտպանել՝ հարցրինք Գոռ Աբրահամյանին։ «Պետրոս Պետրոսյանը նույն ձևով շարունակելու է իր գործառույթներն իրականացնել՝ կգա Երևան»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: