16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել ամբողջ մոլորակի միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա: Այդ մասին Ժնեւում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Միջոցառման տեսագրությունը զետեղվել է կազմակերպության You-Tube-Էջում:
«COVID-19-ը միլիոնավոր մարդկանց հոգեբանության վրա ազդել է դրա առաջացրած տագնապների ու վախերի, ինչպես նաեւ հոգեկան առողջության աջակցության ծառայությունների աշխատանքի խախտման պատճառով»,-ասել է նա:
ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով, նման իրավիճակը պայմանավորված է այն սահմանափակիչ միջոցառումներով, որոնք մտցվել էին բազմաթիվ երկրներում, եւ, դրա հետ կապված, մարդկանց միջեւ փոխգործակցության բացակայությամբ:
Գեբրեյեսուսը նշել է, որ հոգեկան խանգարումներից տառապում է շուրջ մեկ միլիարդ մարդ, բայց որակյալ բուժօգնությունը հասանելի է բնակչության փոքրամասնությանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 24 միլիոն դեպք, ավելի քան 821 հազար մարդ մահացել է: