10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի բնակիչները մասնակցել են ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթացին: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ֆեսյբուք»-ի էջը:
Հայկական կարմիր խաչի ընկերության հրահանգիչների ու կամավորների համար նախատեսված դասընթացը կազմակերպել էր «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում:
Մասնակիցներն ընտրվել էին այն մարզերից, որտեղ ականները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում: Վերապատրաստման դասընթացի արդյունքում հրահանգիչներն ու կամավորները ստացել են Ականների վտանգի իրազեկման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից վերապատրաստված մասնագետները՝ ստացած գիտելիքների շնորհիվ, արդեն կարող են ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ընթացքում իրենց համայնքներում իրականցնել առավել արդյունավետ դասընթացներ և քաղաքացիներին սովորեցնել անվտանգ վարքագծի կանոնները:
Դասընթացների վերջում մասնակիցները ստացել են հավաստագրեր: