կարևոր
1376 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 22:45

Մահացել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը

Մահացել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը

Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լևոն Ահարոնյանը: Տեղեկությունը փոխանցում է իրանահայ «Ալիք» օրաթերթը:

Լևոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում:

1980-ական թվականներին երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ և ատենապետ։

Հայաստանի վերանկախացումից հետո նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում։

Գործչի անմիջական ջանքերով է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։

1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առևտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։

Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։

Նա բարերարությամբ է զբաղվել նաև Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը:

Լևոն Ահարոնյանը եղել է նաև «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը: