01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ըմբռնումով է վերաբերում իր հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիաներին: Այս մասին Հարությունյանն հայտնել է օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ըմբռնումով»,- ասաց Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իր հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիաներին:
Հարությունյանը նշեց, որ իր հրաժարականի հարցը չի քննարկվում: Անդրադառնալով իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին չհանդիպելուն և նրանց հետ չշփվելուն, նախարարը նշեց, որ ինքը բոլորի հետ շփվում է, երբ շփման օրակարգ կա:
Վերջին օրերին մի խումբ քաղաքացիներ անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: