կարևոր
1002 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 20:16

Տավուշի Այգեպար համայնքում տարածաշրջանային ՀՀ դերի և ԼՂ հակամարտության թեմայով համաժողով կանցկացվի

Տավուշի Այգեպար համայնքում տարածաշրջանային ՀՀ դերի և ԼՂ հակամարտության թեմայով համաժողով կանցկացվի

Տավուշի մարզի Այգեպար համայնքում «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը կանցկացնի «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովը: Այս մասին տեղեկացնում են նախաձեռնության մամուլի ծառայությունից:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Հայկ Քոչարյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Արցախից Դավիթ Բաբայանը։

Գիտաժողովին մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՊՆ-ից, քաղաքագետներ։

«Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ» համաժողովը տեղի կունենա Տավուշի մարզի Այգեպար համայնքում օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին: