Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է դառնալ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում:
Կուսակցության Ազգային համագումարի վերջին օրը Թրամփը Սպիտակ տնից էր ելույթ ունեցել: Չնայած համավարակին՝ ներկա է եղել ավելի քան հազար հանդիսատես: Թրամփն իրեն ներկայացրել է որպես օրենքի ու կարգուկանոնի թեկնածու: Ավելի քան 1 ժամ տեւած ելույթում ԱՄՆ գործող նախագահը բազմիցս անդրադարձել է ընտրություններում իր մրցակից, Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենին՝ ասելով, որ ընտրվելու դեպքում Բայդենը կոչնչացնի ամերիկյան երազանքը: