կարևոր
634 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 17:42

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են խոշոր չափի չարաշահումներ

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են խոշոր չափի չարաշահումներ

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում հայտնաբերվել են խոշոր չափի չարաշահումներ:

Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասին է: Տեղեկությունը պաշտոնապես հաստատել են Պետական վերահսկողական ծառայությունից, ու նաեւ նշել, որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքն ուղարկվել է իրավապահներին: Այս մասին հայտնում է «Փաստ ինֆո» լրատվականը:

Ըստ նրանց տեղեկությունների խոսքը 250 մլն դրամի չարաշահման մասին է, որն իրականացվել է վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից:

Հիշեցնենք, որ 2019 թվականին մեծ աղմուկ էր բարձրացել այն լուրից, որ պետբյուջեից 2 միլիոն դոլար էր հատկացվել վարչապետի կառավարական առանձնատան վերանորոգման համար: Առանձնատունը նախկինում էլ վերանորոգված էր, քանի որ այն սպասարկել էր երրորդ նախագահին Սերժ Սարգսյանին: