կարևոր
1334 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 17:34

Թուրքական մամուլը քննադատում է քրդամետ կուսակցությանը՝ Սեւրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով

Թուրքական մամուլը քննադատում է քրդամետ կուսակցությանը՝ Սեւրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սեւրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով` ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ դաշնագիրը ստորագրած պետությունների սոցիալիստական ուղղության երիտասարդական միությունների համատեղ հայտարարությունը, որում տեղ էր գտել նաեւ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական խորհրդի ստորագրությունը:

«ՍԻ ԷՆ ԷՆ Թյուրք»-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ընթացքում թուրք մի քանի հայտնի սյունակագիր շուրջ 20 րոպե քննարկել ու քննադատել են քրդական կուսակցությանն ու երիտասարդական միությանը։ «Ջումհյուրիյեթ» պարբերականն էլ գրել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի հերքել, որ ստորագրել է այդ հայտարարությունը, սակայն նաեւ չի ցանկացել որեւէ կերպ մեկնաբանել այն:

Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ կոչ էր արվում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման քայլեր ու սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը: Հայտարարությունը հրապարակվել էր տարբեր լեզուներով, այդ թվում՝ թուրքերեն, որպես տեսահոլովակ տարածվել սոցցանցերում։