23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ չի ամրագրել ուղեւորությունը Անդրսիբիրյան մայրուղով, ուղեւորության մասին պլանները ժամանակավորապես դադարեցված են ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը թողնելուց հետո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ո՛չ, ուղեւորությունը դեռ չի ամրագրվել»,-ասել է Մերկելը, հավելելով, որ բոլոր ուղեւորությունները հետաձգված են, նա այժմ ներքաշված է հրատապ գործերի մեջ:
Ավելի վաղ, պատասխանելով այն հարցին, թե պաշտոնաթողությունից հետո նա ինչո՞վ կցանկանար զբաղվել, Մերկելն ասել է, թե կցանկանար ճանապարհորդություն կատարել Անդրսիբիրյան մայրուղով։