կարևոր
1645 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-28 16:14

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արցախի թեմում:

Արժանապատիվ Տ․ Նահապետ քահանա Կարապետյանը, ազատվելով Գուգարաց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, հովվական ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում։