կարևոր
1098 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 15:20

ԱԻՆ-ում կորոնավիրուսի պատճառով երկու աշխատակից է մահացել․ նախարարությունում այս պահին վարակվածները 4-ն են

ԱԻՆ-ում կորոնավիրուսի պատճառով երկու աշխատակից է մահացել․ նախարարությունում այս պահին վարակվածները 4-ն են

Կորոնավիրուսի հետևանքով ԱԻՆ երկու աշխատակից է մահացել, լրագրողներին այս մասին հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Մինչև այսօր ունեցել ենք վարակման 91 դեպք։ Դրանց մեծ մասը դրսից բերված դեպքեր են՝ ընտանիքի անդամից վարակման և այլն։ Ներսում տարածում չենք ունեցել, 380 ինքնամեկուսացված ենք ունեցել և երկու մահվան դեպք մեր աշխատակիցների», - ասաց նախարարաը՝ նշելով, որ աշխատակիցների շրջանում այս պահին չորս կորոնավիրուսով վարակված կա։