24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք: Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ստատիկ ցուցադրությունն ավարտվել է օպերատիվ մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, ինչպես նաև ռազմական ուղղաթիռների թռիչքով:
Համաժողովի հյուրերի առջև չափազանց ցածր բարձրության վրա թռել են ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏՎ տրանսպորտային-մարտական ինքնաթիռներ:
ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հյուրերին ցուցադրել են իրենց բարձր կարգը՝ կատարելով մարտական շրջադարձեր, «Նեստերովի» հանգույց, թեք հանգույցներ, «դանակ» և «կոբրա»:
Համաժողովն անց է կացվել բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: