կարևոր
974 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-28 14:58

Ուկրաինան անժամկետ սառեցրել է բոլոր շփումները Բելառուսի հետ

Ուկրաինան անժամկետ սառեցրել է բոլոր շփումները Բելառուսի հետ

Ուկրաինան անժամկետ սառեցրել է բոլոր շփումները Բելառուսի հետ:

Արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ շփումները կվերականգնվեն, երբ համոզվեն, որ իրավիճակը վարկանիշային, քաղաքական ու բարոյական հետեւանքներ չի ունենա Ուկրաինայի համար:

Հիշեցնենք, որ Բելառուսում 3 շաբաթ է չեն դադարում բողոքի ցույցերը՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 6-րդ ժամկետով վերընտրվելու դեմ: Լուկաշենկոն վստահ է, որ ցույցերը ղեկավարվում են Արեւմուտքից: Մեղադրել է նաեւ հենց Կիեւին:

Բելառուսի նախագահի այն հայտարարությունն էլ, որ եթե Բելառուսը կազմալուծվի, ապա Գրոդնոյի շրջանը կհատկացվի Լեհաստանին, առաջացրել է պաշտոնական Վարշավայի վրդովմունքը: Լոկեշենկոյի խոսքերն անընդունելի են որակել, արտգործնախարարություն կանչել Լեհաստանում Բելառուսի դեսպանին: Ի դեպ, Բելառուսը լայնածավալ զորավարժություններ է սկսել Գրոդնոյի ուղղությամբ: