12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հնդկաստանի բարձրագույն կրթության Մանիպալի ակադեմիայի եւ Կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոնի գիտնականները պարզել են, որ վիտամին B12-ը կարող է արգելափակել կորոնավիրուսի տարածումը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է IUBMB Life հանդեսում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնագետներն անցկացրել են համակարգչային մոդելավորում՝ նպատակ ունենալով հայտնաբերել, թե բնամթերքների եւ դեղամիջոցների որ մոլեկուլները կարող են ճնշել nsp12-ին, որը պարունակվում է SARS-Cov-2-ի գենոմի մեջ եւ պատասխանատու է վիրուսի բազմացման համար: Պարզվել է, որ B12-ի թողարկման հատուկ ձեւը՝ մետիլկոբալամինը, կարող է ճնշել վիրուսային բջիջների ռեպլիկացիան:
«Այդ նյութը կարող է որպես կանխարգելիչ միջոց նշանակվել այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են բուժանձնակազմը, տարեցները, կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդիկ՝ վարակման հավանականությունը նվազեցնելու եւ հիվանդանոցում անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: Այդուհանդերձ, գիտնականները նշում են, որ այն բանի համար, որպեսզի փոփոխություն մտցվի COVID-19-ով հիվանդների բուժման արձանագրությունների մեջ, անհրաժեշտ է մի շարք լրացուցիչ հետազոտություններ անցկացնել։