24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չի տեսնում: Այս մասին Քյարամյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին օրերին Թորոսյանը կանչվել է ԱԱԾ:
«Ոչ, չի կանչվել: Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»,- ասաց Քյարամյանը:
Վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր են տարածվում այն մասին, որ Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել, կանչվել նաև Ազգային անվտանգության ծառայություն: Թորոսյանը հերքել է հրաժարականի մասին տեղեկությունները: