Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՀ ոստիկանության պետի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր, օգոստոսի 28-ին, ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն։
Հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ են խոնարհել հայրենիքի անկախության և իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին։