27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Թուրքիայում արտասահմանցի այցելուների համար կպատրաստվեն հատուկ տեղեկատվական գրքույկներ, որոնցում տվյալներ կներկայացվեն Թուրքիայում ոչ մուսուլման համայնքին պատկանող եկեղեցիների, տաճարների ու սինագոգների մասին, հայտնում է Ermenihaber-ը։
Այդ աշխատանքներով զբաղվում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) արտաքին հարաբերությունների հարցով նախագահ Ջևդեթ Յըլմազը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով։
Գրքույկում մասնավորապես կնշվի, որ Թուրքիայում ներկայումս կա 435 եկեղեցի և սինագոգ, երկրում ապրում է 180․854 քրիստոնյա և շուրջ 20․000 հրեա։ Հատուկ անդրադարձ կլինի նաև վերջերս թանգարանից մզկիթի վերածված Ս․ Սոֆիայի տաճարի և Քարիե եկեղեցու պատմությանը, ինչպես նաև՝ վերջին տարիներին վերանորոգված և վերաբացված եկեղեցիներին, այդ թվում՝ Վանի Սուրբ Խաչ եկեղեցուն, Սումելա մենաստանին։
Տեղեկատվական գրքույկները կնվիրվեն Թուրքիա այցելող օտարերկրյա առաքելությունների ղեկավարներին, ինչպես նաև՝ կբաժանվեն ՏԻՄ մարմիններին և այլ կառույցների։