Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ միայն կողջունի, եթե հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կատարի իր խոստումն ու վերադառնա հայրենիք, քանի որ վրացական կալանավայրը սպասում է նրան: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Նրան սահմանին բերման կենթարկեն և կուղեկցեն կալանավայր»,- հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձում իր երախտագիտությունն էր հայտնել Ուկրաինային, որը համարում է իր «երկրորդ տունը»՝ նշելով, որ վերադառնում է Վրաստան: