«Թուրքիան եւ Հունաստանը Միջերկրական ծովի արեվելյան հատվածում առկա տարաձայնությունները պետք է հաղթահարեն բացառապես երկխոսության միջոցով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ:
Իսկ ահա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Ստոլտենբերգը կոչ է արել հարգել մարդկանց խոսքի ազատությունը եւ խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը:
«ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ռազմական ուժերի քանակը չի ավելացնում, ուստի Բելառուսում վարչա-կարգի ցանկացած փորձ խաղաղ ցուցարարներին ճնշելու համար՝ իբր արտաքին սպառնալիքը որպես պատրվակ օգտագործելը՝ բացարձակապես անարդարացված է»,- ասել է կառույցի գլխավոր քարտուղարը: