կարևոր
1322 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-27 22:01

ՃՏՊ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին․ կա տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 27-ին, ժամը 15:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ բախվել են «Nissan Skyline» (վարորդ՝ Լիլիթ Մ․, ծնված 1980 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դավիթ Ս․-ն հոսպիտալացվել է Էջմիածնի բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։