Սիրիայի հյուսիս-արեվելյան շրջանում բախվել են Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի զինված ուժերին պատկանող զրահամեքենաներ: Միջադեպի համար կողմերը միմյանց են մեղադրում:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, թե ռուսական ռազմական մեքենան միտումնավոր հարվածել է միջազգային կոալիցիայի զրահամեքենային, ինչի հետեւանքով ամերիկացի մի քանի զինծառայող է վնասվածք ստացել:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից էլ պարզաբանել են, թե միջազգային կոալիցիային նախապես զգուշացրել են՝ այդ շրջանում ռուսական ուժերն են պարեկություն անում, սակայն Միացյալ Նահանգների զորամիավորումները, համաձայնագիրը խախտելով, փորձել են խոչընդոտել ռուսական կողմի պարեկությունը: