09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Հայաստանի շախմատի թիմն առաջին անգամ անցկացվող առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է:
Հայաստանի ընտրանին փլեյ-օֆֆում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ: Հայկական թիմը երկու ռաունդների ընդհանուր 8:4 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվեց, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ երկրորրդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթեցին, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին:
Հայաստանի ընտրանին դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Հնդկաստանի հավաքականի հետ: Այդ պարտիաները նախատեսված են օգոստոսի 28-ին: