կարևոր
1400 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-27 21:25

Սկսվել են ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարումները՝ հետգրանցումային փորձարկումների համար

Սկսվել են ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարումները՝ հետգրանցումային փորձարկումների համար

Մոսկվայի բուժհաստատություններում սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մատակարարումները հետգրանցումային փորձարկումներ անցկացնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այժմ սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի արդեն առաջին մատակարարումները կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի շրջանակներում»,-ասել է Մուրաշկոն լրագրողներին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Գամալեյայի կենտրոնին թույլատրել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ անցկացնել։