կարևոր
1602 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-27 23:38

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

2-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ օգոստոսի 25-26-ն անցկացվել են ցուցադրական պարապմունքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացազատվել են ուսումնական կետեր, ներկայացվել են տարբեր զինատեսակներ, տրվել են հրահանգներ զենքի կիրառման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Իսկ 4-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարական հավաքներ՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի գլխավորությամբ։ Ուսումնական պարապմունքների ընթացքում քննարկվել են հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված հարցեր: Մեթոդագործնական պարապմունքների շրջանակում կատարվել է մարտական գործողությունների վերլուծություն և գնահատում: