20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումները, նոր սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հնարավորությունը: Այս մասին Պուտինն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Բելառուսի նախագահը, ի վերջո, ասել է, որ պատրաստ է քննարկել սահմանադրական բարեփոխումների հնարավորությունը, նոր սահմանադրության ընդունումը, նոր սահմանադրության հիման վրա ընտրությունների անցկացումը՝ և խորհրդարանական, և նախագահական, սակայն գործող սահմանադրությունից չի կարելի շեղվել», - ասել է Պուտինը: