24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Այսօր Մինսկում մոտ 30 հոգուց բաղկացած խումբը գրոհել է Լիբիայի դեսպանատան վրա: Ջարդել են պատուհանները, կոտրել դուռը, վնասել կահույքն ու, ոչ պաշտոնական տվյալներով, անգամ ծեծել են ժամանակավոր հավատարմատարին:
Ընդ որում, Բելառուսի իրավապահ մարմինները նրանց դեմ որեւիցե միջոց չեն կիրառել: Միայն ավելի ուշ Բելառուսի արտգործնախարարությունը խնդրել է ոստիկանությանն ուժեղացնել անվտանգությունը դիվանագիտական առաքելության տարածքում:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայից հովանավորվող Լիբիայի Ազգային Համաձայնության Կառավարության կողմնակիցներն են հարձակվել դեսպանատան վրա, որտեղ գտնվում են Բենգազին ներկայացնող Լիբիայի այլընտրանքային կառավարության դիվանագետները: