կարևոր
1436 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-27 19:36

Տեսչական մարմինը դիտարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքները

Տեսչական մարմինը դիտարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ ոստիկանության հետ համատեղ օգոստոսի 27-ին կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացնում են տեսչական մարմնից, հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսայգիներում մարզվող և հագստացող քաղաքացիների շրջանակում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի խախտումներ չեն գրանցվել։ Դիմակը սխալ կրելու դեպքում տեսուչների կողմից տրվել են խիստ նախազգուշացումներ։

Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ տեսչական մարմնի մասնագետները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական եռաշերտ դիմակներ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված ԲԸՏՄ ամենօրյա խստացված ստուգայցերն ամենուր են։