կարևոր
1686 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-27 18:37

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշային ցանկը

Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշային ցանկը

«Լուկօյլ»-ի համասեփականատեր միլիարդատեր Լեոնիդ Ֆեդունի դուստրը՝ Եկատերինա Ֆեդունը, ըստ Forbes հանդեսի վարկածի, 700 միլիոն դոլար կարողությամբ դեբյուտել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշային ցանկում՝ միանգամից զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Առաջատարները մնացել են անփոփոխ. առաջին հորիզոնականում կրկին Inteco Management ընկերության նախագահ Ելենա Բատուրինան է, որի կարողությունն աճել է մինչեւ 1,3 մլրդ դոլար, իսկ երկրորդում Ռուսաստանում խոշորագույն Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է (1,1 մլրդ դոլարով): Վարկանիշային ցանկում երկրորդ տարին անընդմեջ հայտնվել են միանգամից երկու միլիարդատերեր, նշում է հրատարակությունը:

Չորրորդ տեղը զբաղեցնում է մասնավոր ներդրող Տատյանա Կովալչուկը՝ գործարար Յուրի Կովալչուկի կինը՝ 600 մլն դոլար կարողությամբ: Ելենա Ռիբոլովլևան, որն առաջին անգամ Forbes Woman-ի վարկանիշային աղյուսակում տեղ Էր գտել 2016 թվականին՝ նախկին ամուսնու՝ միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեվի հետ դատավեճի ավարտվելու շնորհիվ, նոր վարկանիշային ցանկում հայտնվել է հինգերորդ տեղում. հանդեսը նրա կարողությունը գնահատել է 600 մլն դոլար: Նրան հաջորդում է «Պրոգրես» ընկերության բաժնետեր Օլգա Բելյավցեւան (500 մլն դոլար):

Forbes-ը յոթերորդ հորիզոնականում տեղավորել է միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի դստերը՝ Լիլյա Ռոտենբերգին՝ 500 մլն դոլար կարպիտալով: Նրան հաջորդում է «ՆովատԷկ»-ի կառավարման փոխնախագահ Տատյանա Կուզնեցովան (450 մլն դոլար): Վարկանիշային ցանկի 9-րդ տեղը զբաղեցրել է Եվգենյա Գուրեւան (400 մլն դոլար), որին 2007 թվականից ուղղակիորեն պատկանում է «Ֆոսագրո»-ի բաժնետոմսերի փաթեթը: Թոփ-10-ը եզրափակում է «Համագործակցություն» ընկերությունների խմբի համասեփականատեր Նատալյա Լուցենկոն (400 մլն դոլար):

Վարկանիշում երկրորդ նոր անձը Լյուդմիլա Կոգանն է, որը «Ուրասլիբ»-ի հիմնական բաժնետեր՝ անցյալ տարի մահացած Վլադիմիր Կոգանի այրին է: Նա ժառանգություն Է ստացել ամուսնու բաժինը (81,8 տոկոս) բանկում, որը մտնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի թոփ-30-ի մեջ: Հանդեսը նրա կարողությունը գնահատել է 350 մլն դոլար եւ հատկացրել վարկանիշի 13-րդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակի մասնակցուհիների միագումար կարողությունը նոր ռեկորդ է սահմանել՝ կազմելով 10,7 մլրդ դոլար։