10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները օգոստոսի 26-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Արդյունքում, 11 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Կազմվել է ընդհանուր 95 արձանագրություն։ Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։