կարևոր
1313 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 17:43

23-ամյա երիտասարդը, ամուսնանալու մերժում ստանալով, ինքն իրեն դիզվառելիք է ներարկել

23-ամյա երիտասարդը, ամուսնանալու մերժում ստանալով, ինքն իրեն դիզվառելիք է ներարկել

Օգոստոսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հողորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 05:00-ին ձախ նախաբազկի ֆլեգմոնա դիզվառելիքի սրսկումով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Մ.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն ամուսնանալու նպատակով առաջարկություն է արել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ.ծնված Ա. Գ.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու պատճառով, հոգեկան հուզմունքից, ինքնասպանություն գործելու նպատակով, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում ներարկիչի միջոցով ներարկել է մոտ 5 միլիգրամ դիզվառելիք, այնուհետև մեկնել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որտեղից առողջությունը վատթարանալու պատճառով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: