23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ԱՄՆ-ում հետախուզական արբանյակով Delta IV Heavy կրող հրթիռի արձակումն ԱՄՆ-ի զինված ուժերի համար՝ հետաձգվել է: Այդ մասին ինչպես, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնել է United Launch Allaince (ULA) ընկերությունը:
Հրթիռի մեկնարկը Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանում գտնվող տիեզերակայանից պլանավորվել էր օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 02:12-ին (Երեւանի ժամանակով 10:12-ին):
«Արձակման ղեկավարը…հայտարարել է, որ չի շարունակելու ժամանակի հաշվումը մինչեւ NROL-44-ի հետ Delta IV-ի արձակումը»,-հաղորդվում է ընկերության Էջում։
Ինչպես նշվում է, արձակման հաջորդ փորձը հնարավոր կլինի 24 ժամ անց:
Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի արբանյակը՝ ԱՄՆ-ի ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության համար (NRO): NROL-44-ի առաքելությունը կրում է գաղտնի բնույթ, եւ այդ պատճառով ավանդաբար այդպիսի արձակումների համար հեռարձակումը կդադարեցվի կրող հրթիռի մեկնարկից անմիջապես հետո: Ինչպես հաղորդում են մասնագիտացված հրատարակությունները, առաքելության ընթացքում ուղեծիր դուրս կբերի ավտոբուսի մեծությամբ սարքը, որն այսօրվա դրությամբ ամենաբարդ եւ թանկ սարքն է, որն արձակվում է ԱՄՆ-ի կառավարության համար։