24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Օգոստոսի 27-ին Դաստակերտի քաղաքապետարանին հարակից կիսակառույց շինության առաջին հարկում փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին ժամը 14:00-ից Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Արմինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և քաղաքացիներ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։