կարևոր
2726 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-27 16:12

Հայաստանն իր գլխից մեծ գործերի է խառնվում. Հուլուսի Աքար

Հայաստանն իր գլխից մեծ գործերի է խառնվում. Հուլուսի Աքար

Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի զինված ուժերի մարտական պատրաստվածության կատարելագործման գործում. հինգշաբթի Անկարայում «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Բացի այդ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը չի զլացել հերթական անգամ Հայաստանի հասցեին հերյուրանքներ հնչեցնել՝ Հայաստանին մեղադրելով «սադրիչ գործողությունների մեջ»:

«Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ են և երկու պետություն: Սա մեզ համար եղբայրական ժողովուրդ է: Թուրքիան եղել է և կլինի Ադրբեջանի կողմից», - ասել է Աքարը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «հայկական կողմը անհեթեթ ու անհիմն հարձակումներ է գործում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի դեմ: Կողմնակալությունը ձեզ ոչ մի տեղ չի տանի: Հայաստանը իր գլխից մեծ գործերի է խառնվում», - ասել է նա՝ դարձյալ շարունակելով թուրքական քարոզչամեքենայի «արխիվներ բացելու» անհիմն շահարկումները։