կարևոր
909 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 15:50

Ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Ռումբի մասին ահազանգը կեղծ էր

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։