24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սահակաշվիլին իր տեսաուղերձում Ուկրաինային որպես իր «երկրորդ տուն», շնորհակալություն Է հայտնել՝ նշելով, որ այժմ վերադառնում Է հայրենիք:
Սահակաշվիլին, որն այժմ գլխավորում է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեն, քանիցս արտահայտվել է Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ՝ նշելով, որ ինքը չի ճանաչում ներկայիս ղեկավարության օրինականությունը եւ ընտրություններում պատրաստ է պայքարել առաջնագծում:
Նրա հայտարարությունների պատճառով Թբիլիսին իր դեսպանին հետ է կանչել Կիեւից. իշխանությունները նախկին նախագահի հայտարարությունները միջամտություն են համարում Վրաստանի ներպետական գործերին:
«Ուկրաինան իմ երկրորդ տունն է: Ժամանակին ես այստեղ եմ ժամանել Վրաստանի իմ գլխավոր տնից: Ես Ուկրաինան սիրում եմ դեռ ուսանողական ժամանակներից»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Նա նշել է, որ վերջին յոթ տարվա ընթացքում շատ բան է տեղի ունեցել եւ բավարար փորձ ու գիտելիքներ է ստացել այն բանի համար, որպեսզի ավելի լավ ծառայի իր երկրին եւ սխալներ թույլ չտա, իսկ այն, որ իր նախագահության ժամանակ սխալներ, այնուամենայնիվ, թույլ է տվել:
Սահակաշվիլին Վրաստանից հեռացել է 2013 թվականին, որտեղ նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր էին հարուցել. դրանցից մի քանիսով հեռակա դատապարտվել էր բանտարկության: 2015 թվականի գարնանը նա մտել է ուկրաինական քաղաքականություն, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Պյոտր Պորոշենկոն նրան նշանակեց Օդեսայի մարզի նահանգապետ՝ դրանից առաջ նրան քաղաքացիություն տրամադրելով:
Սակայն արդեն 2016 թվականին Պորոշենկոն ազատեց Սահակաշվիլիին՝ հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման գծով իր խոստումները, այլեւ զգալիորեն վատացրել է մարզի տնտեսական ցուցանիշները:
2017 թվականի նոյեմբերին Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից:
Ավելի ուշ Սահակաշվիլին այդ որոշման համար գանգատ է ներկայացրել ուկրաինական դատարան, այն մինչեւ այժմ չի քննվել: Նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին 2019 թվականի մայիսի 28-ին իր հրամանագրով վերադարձրել է Սահակաշվիլիի ուկրաինական քաղաքացիությունը: Այս տարվա մայիսի սկզբին Զելենսկին Սահակաշվիլիին նշանակել է բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: