կարևոր
1356 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-27 15:22

Առաջին բժիշկ՝ Ազգային հերոսը․ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը պարգեւատրվել է հայրենիքի շքանշանով

Առաջին բժիշկ՝ Ազգային հերոսը․ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը պարգեւատրվել է հայրենիքի շքանշանով

Տարեսկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար: Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության կողմից տարածված հաղորդագրության տեքստում։ 

Այսօր արդեն` նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգրատրվել է Հայրենիքի շքանշանով: