կարևոր
1334 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-27 14:45

Սիրիայում ռուսական զրահամեքենան բախվել է ամերիկյան մեքենային. կա 4 վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ).

Սիրիայի հյուսիս-արևելքում ռուսական զինվորական զրահապատ մեքենայի և ԱՄՆ-զինվորականների տեղափոխող զրահապատ մեքենային բախման արդյունքում նվազագույնը 4 ամերիկացի զինվոր վիրավորվել է. հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը։

Ամերիկյան աղբյուրները ընգծել են, որ զինվորականները վիրավորում են ստացել ոչ թե փոխադարձ կրակոցների, այլ վթարի պատճառով։

Նաև հայտնվել են տեսանյութեր, որում երևում է թե ինչպես է ռուսական ուղղաթիռը մոտենում ամերիկյան շարասյանը, իսկ մեկ այլ տեսանութում, թե ինչպես են ամերիկյան զրահամեքենաները փորձում փակել ՌԴ ուժերի ճանապարհը։